Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կան ցանկություններ, բայց չկա գործնական առաջարկ

«Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կան ցանկություններ, բայց չկա գործնական առաջարկ
20.10.2016 | 16:00

«Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո` պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:


«Դուք տեսե՞լ եք առաջարկությունը: «Նաիրիտի» վերաբերյալ որևէ կոնկրետ, գործնական առաջարկ գոյություն չունի: Կան ցանկություններ, իսկ առաջարկություն, որի շուրջ մենք նստենք, բանակցենք գոյություն չունի: Այդ պարագայում` ի՞նչ գրենք ծրագրում», - ասաց Կարեն Կարապետյանը: Նա նշեց նաև, որ հնարավոր բոլոր արդյունաբերական հիմնարկները ներառվել են կառավարության նոր ծրագրում:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ