Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը առավելագույնս վրդովվեցրել է ՀՅԴ-ին: Ծառուկյանի նախօրեին արած հայտարարությունից հետո ՀՅԴ գրասենյակում կուսակցական հավաք է եղել: ՀՅԴ խմբակցության առաջին դեմքերը զայրացած հայտարարել են, որ դա չի կարող լինել և չպետք է լինի, քանի որ Ծառուկյանի վերադարձը կնշանակի բոլոր պայմանավորվածությունների խախտում:
Կուսակցական հանդիպման ժամանակ որոշում է կայացվել ՀՀԿ ԳՄ նիստից առաջ գնալ Սերժ Սարգսյանի մոտ և ներկայացնել իրենց կատեգորիկ դիրքորոշումը Ծառուկյանի վերադարձի հետ կապված: ՀՅԴ-ն կարծում է, որ նախագահը պարտավոր է իրենց կարծիքը հաշվի առնել նման որոշումներ ընդունելիս:
Սակայն երեկ այդ հանդիպումը չի կայացել: