Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Քննարկվել է մեկ բան, ներկայացվել է մեկ այլ բան

Քննարկվել է մեկ բան, ներկայացվել է մեկ այլ բան
18.11.2016 | 00:23

Մեզ հասած տեղեկության համաձայն՝ 1000 դրամ պարտադիր ապահովագրության օրինագծից հանվել է հաշմանդամության երրորդ կարգը։ Հիշեցնենք, որ այդ օրինագծի նպատակն է գումարներն ուղղել հաշմանդամ դարձած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին, այսինքն, նախնական տարբերակում երրորդ կարգն ընդգծված է եղել, հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանվել այս դրույթը:

«Ես նման տեղեկություն չունեմ, որ նախնական տարբերակում երրորդ կարգն ընդգրկված է եղել»,- ասաց աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարը, բայց այն, որ այդ կարգը նախնական տարբերակում եղել է, փաստում են ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները, ինչը մեզ հիմք տվեց ևս մեկ անգամ նախարարից ճշտելու, թե ինչու է հանվել այդ կարգը և չի ներկայացվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը։ «Այն սկզբունքը, որը դրված է նախագծում, ինձ համար հասկանալի է, հետևաբար Ձեր նշած հարցադրման անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը։

Գուցե և նախարարի համար ամեն ինչ պարզ է, սակայն համաձայնեք, որ պատերազմական գործողությունների ընթացքում երրորդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողի կամ նրա ընտանիքի համար, մեղմ ասած, անհասկանալի կլինի նման մոտեցումը։ Բացի այդ, չմոռանանք, որ այդպիսով կարող է խախտվել սոցիալական արդարության սկզբունքը։ Մեր այս մտավախությունը նախարարը «չկիսեց». «Երրորդ կարգի հաշմանդամները կընդգրկվեն սոցիալական ապահովագրության ծրագրերի մեջ»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ