ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

ՀՀԿ Գործադիր մարմինը կունենա 21 անդամ, այդ թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը

ՀՀԿ Գործադիր մարմինը կունենա 21 անդամ, այդ թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը
26.11.2016 | 21:53

ՀՀԿ 16-րդ համագումարում ՀՀ նախագահ, կուսակցության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց կուսակցության Գործադիր մարմնում ունենալ 21 անդամ: «Առաջարկում եմ հետևյալ կազմը` Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադևոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան, Կարեն Կարապետյան (ՀՀԿ պատգամավոր), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան», - ասաց Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի անդամների ընտրությունը կայացավ բաց քվեարկությամբ ու կազմը հաստատվեց:


ԳՄ անդամության թեկնածուների անունները թվարկելիս նախագահը մոռացավ նշել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը, ում ներառելու համար կատարվեց առանձին քվեարկություն:
«Մենք լուծում ենք գործադիր մարմնի թարմացման խնդիր: Ձեռնամուխ ենք լինում լուծելու կանանց մասնակցության ավելացման հարցը՝ որոշումների կայացման գործում և երիտասարդների ընդգրկումը գործադիր մարմնում»,- ասաց Սերժ Սարգսյանն ու շնորհավորեց Գործադիր մարմնի նորընտիր անդամներին:


Նախագահը նշեց, որ մոտ օրերս կորոշվի ՀՀԿ-ի խորհրդի կազմը, որից հետո կգումարվի անդրանիկ նիստը, կընտրվեն ՀՀԿ նախագահի տեղակալներ, կձևավորվեն հանձնաժողովներ, ՀՀԿ-ի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ:

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ