ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Սյուրպրիզներ» չեղան, ինչպես և խոստացվել էր

«Սյուրպրիզներ» չեղան, ինչպես և խոստացվել էր
26.11.2016 | 22:09

Հանրապետականն ամենալավն է գիտակցում, որ իրեն պետք է բարեփոխվել ու վեր հանել թերությունները: «Մենք, որպես պահպանողական ուժ, չենք գնում ամեն ինչ միանգամից ջնջելու և նորից սկսելու տրամաբանությամբ», - ամփոփելով ՀՀԿ 16-րդ համագումարի արդյունքները՝ ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ փոփոխություններ են պետք, մինչդեռ փոփոխությունների համար ժամանակ է անհրաժեշտ:

«Չերչիլն ասում էր՝ «Այս աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է գնալ փոփոխության», ամեն ինչ էլ կփոխվի, բայց ամեն ինչ չափի սահմաններում»,- ասաց նա և հավելեց, որ ինչպես և ասվել էր՝ «սյուրպրիզներ» տեղի չունեցան. բոլոր փոփոխությունները տրամաբանության սահմաններում էին:
Երեկ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ համագումարին սպասվում են փոփոխություններ, այլ ոչ թե «սյուրպրիզներ»:

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ