Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Ամեն ինչ պետք է հաշվարկված լինի»

«Ամեն ինչ պետք է հաշվարկված լինի»
02.12.2016 | 11:34

Վարչապետ Կարեն Կարապետյանը լուրջ բացթողում համարեց պետական ապարատի ուռճացված լինելը և կարևորեց օպտիմալացումը։ Բնականաբար, բյուջեից սնվող «անպետք» բաժիններ ու հարկատուների հաշվին գործ չանող չինովնիկներ ոչ մի երկրի հարկավոր չեն, սակայն սա մեդալի ընդամենը մի երեսն է, մյուսն էլ այն է, որ գործազուրկների բանակն է համալրվելու։ Կրճատումների առնչությամբ մի քանի հարց ուղղեցի քաղծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ։

-Քաղծառայողների համար սա մեծ հարված չի՞ լինելու։
-Առայժմ չեմ կարող ստույգ ասել, թե քանի քաղծառայող կզրկվի աշխատանքից։ Կան նաև թափուր հաստիքներ, որոնք ևս պետք է հաշվի առնել։ Կառավարման համակարգը պետք է լինի օպտիմալ, այլապես արդյունավետ չի աշխատելու։ Կրճատումը չի կարող լինել ինքնանպատակ։
-Երբ երկրում գործազրկության մակարդակը շատ բարձր է, արժե՞ դրան ավելացնել ևս մեկ բանակ։
-Ի՞նչ եք կարծում, պետական ծառայությունը սոցիալական խնդիր լուծելո՞ւ համար է։
-Կարծում եմ, բարեփոխումները սխալ տեղից են սկսել, նախ պետք է տնտեսությունը զարգացնել, հետո աշխատատեղեր կրճատել, որ մարդիկ «օդում» չհայտնվեն։
-Համակարգի օպտիմալացումը կբերի նաև տնտեսության արդյունավետ կառավարման։ Դրանք փոխկապակցված են։ Եթե համալիր լուծումներ գտնվեն, ոչ թե իրավիճակային, հատվածային, հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ Ամեն ինչ պետք է հաշվարկված լինի։
-Ձեզ դեռ չե՞ն հասել պետծառայողների դժգոհություններն այս առնչությամբ։
-Դեռ ոչ, քանի որ կրճատումներ դեռ չեն եղել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ