ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԳԱԼԱ-ն չի բացառում դաշինք կնքելու հավանականությունը

ԳԱԼԱ-ն չի բացառում դաշինք կնքելու հավանականությունը
11.12.2016 | 19:29

ԳԱԼԱ կուսակցությունը չի բացառում դաշինքներով հանդես գալու հավանականությունը. «Ողջունելի է, որ տարբեր քաղաքական ուժեր սկսել են հանդես գալ դաշինքներ կազմելու առաջարկությամբ»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասել է ԳԱԼԱ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ԳԱԼԱ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը, հասկանալու, թե քաղաքական դաշտում ինչ է կատարվում և ինչ հնարավոր զարգացումներ կլինեն, ինչ դաշինքներ կձևավորվեն: Հապաղումը պայմանավորված է նաև թերահավատությամբ, քանի որ ՏԻՄ ընտրություններին լայն դաշինքով հանդես գալու համագործակցությունը չստացվեց:
«ՀՀԿ-ի իշխանության տարիներն աղետալի են եղել Գյումրու համար, իմ քաղաքը դատարկվել է՝ ավելի քան 30 000 քաղաքացի լքել է Գյումրին: Աղքատության մակարդակը բարձրացել է, մեծացել է ծայրահեղ աղքատների թիվը, ամեն առումով հետընթաց ենք ապրել»,- նշել է Արմենուհի Վարդանյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ հավատալ ՀՀԿ-ի իմիջափոխությանը:


«Եթե հնարավորություն ունենայի հարց տալ վարչապետին, կհարցնեի՝ արդյոք չե՞ն ամաչում իշխանության ներկայացուցիչները, որ շարունակաբար խաբում են ժողովրդին: Հերթական լուրը ստացանք հերթական վարկի մասին. պարտքի բեռը գնալով ավելանում է. ընդամենը երկուամսյա կառավարությունն արդեն 240 միլիոն դոլարի վարկ է վերցնում»,- նշել է նա՝ հավելելով, որ միայն իմիտացիոն գործընթացներ են տեղի ունենում, որոնք դրական փոխության չեն հանգեցրել:


«Ընդամենը կայծ է հարկավոր, որ ժողովուրդը դարձյալ ոտքի կանգնի և իր բողոքի ձայնը և պահանջը ներկայացնի,- նշել է Արմենուհի Վարդանյանը,- եթե ընդդիմությանը հաջողվի ձևավորել լայն կոնսոլիդացիա, հնարավոր է, որ իրավիճակը փոխվի, ինչին, սակայն, թերահավատ եմ մոտենում»:

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ