ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀԿ-ն որևէ ուժի հետ դաշինք չի կազմի

ՀՀԿ-ն որևէ ուժի հետ դաշինք չի կազմի
16.12.2016 | 11:45

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, նախագահը ներկայացրել է Արցախ այցի արդյունքները: «Զինված ուժերի մարտունակությունը բավականին բարձր է, հսկայածավալ աշխատանք է կատարվել առաջին գծում և տեխնիկական, և մարտավարական, և, կարծում եմ՝ կարևորագույն դասերը քաղվել են»,- նշեց Շարմազանովը:

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակի ու քաղաքական ուժերի հետ հնարավոր դաշինքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Շարմազանովը պատասխանեց, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի. «Չեմ կարծում, որ խորհրդի նիստի ընթացքում մեծ անակնկալներ են սպասվում: Խորհրդում բնականաբար կլինեն փոփոխություններ: Խորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը վարչապետ Կարապետյանն է: Նախընտրական գործընթացների հետ կապված ոչ մի հարց չենք քննարկել: Բնականաբար դաշինքի հարց էլ չենք քննարկել»:
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն կգնա իր ցուցակով: «Մեր ցուցակում տեղ կգտնեն նաև այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնելու»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ հիշեցնելով, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ականներից, այլև այն քաղաքական ու հասարակական միավորներից, «որոնք տարիներ շարունակ սատարել են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը»:


Վերջերս ստեղծված նոր ընդդիմադիր դաշինքի՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին հարցին ի պատասխան ՀՀԿ խոսնակը նշեց, որ այդ ուժերը մի ամիս առաջ Վանաձորում իրար ընդդիմադիր էին: «Հիմա նույն դաշինքում են, մենք միայն գաղափարական, քաղաքական մրցապայքարի կողմնակից ենք, բայց կարծում ենք՝ դեռ նոր դաշինքներ, նոր ֆորմատներ կձևավորվեն քաղաքական դաշտում և առաջին հերթին՝ ընդդիմության մեջ»,- ասաց նա: Շարմազանովը նաև անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Համբուրգում արած հայտարարությանը` նշելով, որ այն մեր երազանքների հայտարարությունը չէ:

«Բավարարում է թե չէ, ընդհանուր առմամբ այո, որովհետև համբուրգյան հայտարարության մեջ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից: Մեր երազանքինը կլիներ, եթե այնտեղ լիներ հասցեական գնահատական, նշվեր Ադրբեջանի անունը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ