Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայկական գործոն

Հայկական գործոն
13.01.2017 | 12:03

Կայացան Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղերը: Մեկում մրցում էին «Մանչեստր Սիթին» ու «Հալ Սիթին», մյուսում՝ «Սաուտհեմպտոնն» ու «Լիվերպուլը»: Առաջինում հաղթանակ տոնեցին մանչեստրցիները, ու նրանց հաջողության մեջ մեծ էր մեր Հենրիխ Մխիթարյանի ներդրումը, ում գոլային փոխանցումը կարողացավ դարպասի գրավումով եզրափակել Մատան: Միջանկյալ ասենք, որ Անգլիայում գնալով ավելի ու ավելի ամուր հիմքեր է գցում մեր ֆուտբոլիստի համակարգ ձևավորող դերի գիտակցումը՝ հղումով, որ «Մանչեստր Յունայթեդում» Մխիթարյանի հայտնվելով հայտնվել է խաղային փիլիսոփայություն, որը բնորոշ էր ակումբի ֆերգյուսոնյան դարաշրջանին: Ավելացնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով:


Մյուս կիսաեզրափակչում «Սաուտհեմպտոնի» խփած միակ գնդակը որոշել է հանդիպման ելքը, ինչը նշանակում է, որ գավաթային պայքարը շարունակելու համար երկրորդ դիմակայությունում Յուրգեն Կլոպի սաներին անպայման հաղթանակ է պետք երկու գնդակի առավելությամբ: Եթե լիվերպուլցիներին հաջողվի դա, ու իր հերթին մանչեստրցիներն էլ երկու հանդիպման արդյունքով ունենան դրական բալանս, եզրափակչում կստացվի «Մանչեստր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայություն, իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանն իր նոր մարզչով պայքարելու է իր հին մարզչի գլխավորած թիմի դեմ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ