ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պետք է զինվորը բանակից վերադառնա նոր գիտելիքներով

Պետք է զինվորը բանակից վերադառնա նոր գիտելիքներով
21.01.2017 | 17:19

«ԵԼՔ» դաշինքի ուշադրության կենտրոնում է գտնվելու կրթության բարձրացման հարցը՝ դաշինքի համաժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և «ԵԼՔ» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ օրերս Դավոսում հրապարակված թվերը ցույց են տալիս՝ Հայաստանը զգալի նահանջ է արձանագրում այս ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 պետությունների շրջանում 109-րդն էր, մինչդեռ 2013 թվականին զբաղեցնում էր 74-րդ տեղը: Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ դաշինքը կարևորում է բանակային կրթությունը:

«Բանակը կրթական օղակներից մեկն է և դրա կարևոր գործառույթներից մեկը սպայական և զինվորական անձնակազմին ոչ միայն ռազմական գիտելիքների տրամադրումն է, այլև ընդհանուր կրթական մակարդակի բարձրացումը: Պետք է զինվորը բանակից վերադառնա նոր գիտելիքներով»,- ընդգծեց նա: Ավարտելով ելույթը՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից ելք կա, քանի որ ի տարբերություն իշխանությունների, «ԵԼՔ»-ը հասկանում է իր անելիքները: «Դասական դարձած մեր քաղաքական գործընկերներից մեկն ինքն իրեն կուղղեր կարճ հարցեր և ինքն էլ կպատասխաներ:


- Գալիս են, որ ի՞նչ անեն:
- Չգիտեն։
- Այլընտրանքը ո՞րն է։
- Ելքը»:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ