Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նա գնաց մենա՞կ, թե՞...

Նա գնաց մենա՞կ, թե՞...
27.01.2017 | 01:36

ՀՀ նախկին փոխվարչապետ, վարչապետ, նախարար, Աժ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալն ազդարարեց Ֆեյսբուքով: Նախորդ օրը առավոտյան տեղեկացրեց, հաջորդ օրը երեկոյան բանավոր հաստատեց: Իբրև փորձված ինտրիգան՝ Հովիկ Աբրահամյանը ժամանակ տվեց ինքն իրեն ու մնացածներին՝ իր հետ բանակցելու, իրավիճակ փոխելու կամ ընդունելու մարտահրավերը, որ ՀՀԿ-ից դուրս եկող, բայց քաղաքականության մեջ մնացող Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է նետել: Թե ո՞ւմ: Կերևա: Սա այն դեպքն է, որ Հովիկ Աբրահամյանը բազում տարբերակներ ունի:


1. Հովիկ Աբրահամյանը դուրս չի գալիս ՀՀԿ-ից: Համենայն դեպս՝ ՀՀԿ գրավոր դիմում չի ներկայացրել: Անլուրջ է, բայց անհավանական չէ:
2. Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից ու իբրև միայնակ գայլ սեփական քաղաքական ուժն է ձևավորում՝ հաջորդ ընտրությունների թիրախով: Սա լուրջ է, բայց, դատելով նրա ամեն ինչ այստեղ ու հիմա, ոչ թե հետո ու ինչ-որ տեղ ունենալու բնավորությունից, քիչ հավանական է:
3. Հովիկ Աբրահամյանը ֆինանսական, մարդկային ռեսուրսներն ու կապերը ի սպաս է դնում՝ միանալով Ծառուկյանի դեռ անհայտ կազմ ունեցող դաշինքին: Սա թվում է ամենահավանական տարբերակը, բայց հարվածի տակ է դնում Ծառուկյան դաշինքը, իսկ Ծառուկյանը գերադասում է այլընտրանք լինել, և արդեն լուրեր են շրջանառվում, որ համաձայնությունը չի կայացել:
4. Հովիկ Աբրահամյանը իր բոլոր ռեսուրսներով միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ դաշինքին, հայտարարում է, որ կիսում է նրանց մտահոգությունները ու պատրաստ է իշխանափոխության: Սա էլ հավանական տարբերակ է, բայց նույնպես խոցելի է դարձնում դաշինքը, որ զրկվում է մանևրից և արդեն պիտի բացատրի ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլև Հովիկ Աբրահամյանի հանկարծակի ընդդիմադիրության պատճառները, բացատրի ու համոզի:
5. Հովիկ Աբրահամյանը դառնում է բուֆեր, որ ընտրությունների նախօրեին միավորում է Ծառուկյանի և «Երրորդ հանրապետություն», «Համախմբում», ՀԴԿ դաշինքները՝ ստեղծելով, ինչպես առանձին-առանձին հայտարարել են, լայն համախմբում ու ծավալուն հակաիշխանական պլատֆորմ: Սա հեռագնա տարբերակ է, որ փոխում է ուժերի հավասարակշռությունը դաշտում, բայց հաջողության դեպքում բերում է իշխանության դեմքերի փոփոխություն, այլ ոչ համակարգային իշխանափոխություն:
6. Հովիկ Աբրահամյանը այս տարբերակների մեջ մեծ ընտրություն ունենալով՝ իրական ընտրություն չունի, ցանկացած դեպքում նախապատրաստում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ու իրեն այդ պարագայում մնում է ոչ թե վարչապետի ցանկալի, այլ նախագահի ձևական պաշտոնը:
7. Հովիկ Աբրահամյանը իրոք էլ առերևույթ մեծ ընտրություն ունենալով՝ համարյա ընտրություն չունի, որովհետև ՀՀԿ-ն ու ՀՀԿ նախագահը իրական սպառնալիքի դեպքում հեզաբարո չեն սպասելու հակառակ դարձած կողմի քայլերին՝ երկրորդ քաղաքական կրկեսի հեռանկարը շատ ռեալ է՝ այդ պլատֆորմում ընդգրկված բոլոր գործիչների համար, որ միասին ու առանձին-առանձին կարող են դառնալ քրեական գործերի հերոսներ ու մեղադրվել հակապետական հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ նախքան ընտրությունները: Սա անցանկալի, բայց անխուսափելի հեռանկար է՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի իշխանական լծակները, իշխանություն մնալու ցանկությունն ու հնարավորությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՈՒ ի՞նչ: Նա գնաց մենա՞կ, թե՞, այնուամենայնիվ, հետը տանելու է ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ թևի հավատարիմ զինակիցներին: ՀՀԿ-ին դա կլիներ մեծ նվեր, հատկապես եթե նրանց ԲՀԿ-ն ընդուներ՝ և միասին կլինեին, և նոր իմիջ կունենային:

Դիտվել է՝ 1572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ