ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ստեփան Դեմիրճյանը ձեռնունայն վերադարձավ ՀԱԿ

Ստեփան Դեմիրճյանը ձեռնունայն վերադարձավ ՀԱԿ
31.01.2017 | 15:17

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը շարունակում է բանակցել ՀԱԿ-ի հետ՝ ասել է ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: ՀԺԿ-ն բանակցում է ՀԱԿ-ի հետ խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով հանդես գալու համար: «Հիմա սերտ բանակցությունների մեջ ենք ՀԱԿ-ի հետ: Տասը տարի է` մենք միասնական ենք հանդես եկել Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ: ՀԱԿ-ի հետ միշտ էլ բանակցությունների մեջ ենք եղել՝ դաշինքով հանդես գալու վերաբերյալ: Երբ որոշումը լինի, կհրապարակենք»,- ասաց Գրիգոր Հարությունյանը՝ մեկնաբանելով, որ ընտրություններին Ստեփան Դեմիրճյանը հանդես կգա ՀԱԿ-ի հետ դաշինքով՝ ընդգրկվելով ցուցակի երկրորդ համարում:


Դիտարկմանը, թե ի՞նչ որոշումներ կայացվեցին Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպումներից հետո, Գրիգոր Հարությունյանը նշեց, որ Ծառուկյանի հետ եղել է մեկ-երկու հանդիպում՝ ընտրությունների հետ կապված հարցեր են քննարկվել:


«Որևիցե որոշում կամ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա մենք երբեք չենք թաքցրել, որ մեր դաշնակիցը ՀԱԿ-ն, որի հետ միշտ ակտիվ քննարկումների մեջ ենք եղել»,- եզրափակեց խոսքը նա:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ