ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արմեն Աշոտյան. Չե՞ք զարմանում, որ Սեյրան Օհանյանը հայտնվել է Վարդան Օսկանյանի հետ մի դաշինքում

Արմեն Աշոտյան. Չե՞ք զարմանում, որ Սեյրան Օհանյանը հայտնվել է Վարդան Օսկանյանի հետ մի դաշինքում
01.02.2017 | 23:41

Դաշինքների քաղաքական վերադասավորումները ավելի լուրջ անակնկալների, զարմանալու առիթներ են տալիս, քան իմ՝ այսօրվա և 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տված մեկնաբանությունների տարբերությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ իր հայտարարությանը:

«Արդյոք չեք զարմանում, երբ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվել է Վարդան Օսկանյանի հետ մի դաշինքում, որտեղ Պարույր Հայրիկյանն ու Արամ Սարգսյանն են: Դաշինքների քաղաքական վերադասավորումները ավելի լուրջ անակնկալների, զարմանալու առիթներ են տալիս, քան իմ՝ այսօրվա և 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տված մեկնաբանությունների տարբերությունը»,- ասել է նա: Արմեն Աշոտյանը նշել է, որ այն ժամանակ և այսօր՝ Գագիկ Ծառուկյան անձի վերաբերյալ մեկնաբանությունները պետք է նաև ժամանակի մեջ դիտարկել: «Ժամանակին ասվածը բացառապես պետք է դիտարկել տվյալ ժամանակահատվածի մեջ, որովհետև քաղաքական զարգացումները այն ժամանակ և այսօր սկզբունքորեն տարբեր են: Այն ժամանակ մենք ընտրական գործընթաց չունեինք, չկար նախընտրական վիճակ, այժմ ընդունվել է նոր Սահմանադրությունը, որի հիմնական նպատակներից մեկն է նաև նվազեցնել անհատների և ուժեղացնել ինստիտուտների դերը: Եթե Գագիկ Ծառուկյանը կդառնա այն մարդը, որը կկարողանա ինստիտուցիոնալացնել որոշակի քաղաքական կապիտալ և ստեղծել քաղաքական ինստիտուտների կայացման համար նպաստավոր պայման, այդ ժամանակ, բնականաբար, պետք է ասել, որ Սահմանադրությունն աշխատեց ոչ միայն նոր մակարդակով, այլև տվյալ մարդկանց համար»,-ասել է նա:


2015-ի փետրվարին Արմեն Աշոտյանը Գագիկ Ծառուկյանի մասին նշել էր հետևյալը. «Իր նմաններն են այսօր խանգարում իմ երեխաներին դպրոցներում սովորելու, որովհետև այդ երեխաները տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության: Ասում են. «Խի սովորեմ, որ, հենա` «Դոդի Գագոյի» օրինակն ունեմ»: Մարդը «Ա»-ն «Բ»-ից չի տարբերում: Ո՞վ չգիտի Հայաստանի քաղաքական դաշտում, անգամ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, որ Ծառուկյանը չունի մտավոր համապատասխան պոտենցիալ: Ո՞վ չգիտի, որ Ծառուկյանը չի կարող ընթերցել անգամ այն տեքստերը, որը իր համար պատրատում են, ո՞վ չգիտի, որ Գագիկ Ծառուկյանի հետ հնարավոր չէ քաղաքական բանավեճի կամ քաղաքական երկխոսության բռնվել»: Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո Արմեն Աշոտյանը հայտարարություն էր տարածել և ողջունել նրա վերադարձը քաղաքականություն. «Ես դրական եմ վերաբերվում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին»։

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ