Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գավաթակիրը Կամերունն է

Գավաթակիրը Կամերունն է
07.02.2017 | 12:10

Ավարտվեց Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը: Երրորդ տեղի համար պայքարում մրցեցին Բուրկինա Ֆասոյի ու Գանայի ընտրանիները: Լուսատախտակի վրա զրոյական ոչ-ոքի հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման 89-րդ րոպեն: Տրաորեն կարողացավ գրավել գանացիների դարպասն ու ապահովել իր թիմի հաղթանակը:


Գլխավոր եզրափակչի մասնակից կողմերն էին եգիպտացիներն ու կամերունցիները: Եգիպտացիներն առաջին խաղակեսի միջնամասում առաջ անցան հաշվի մեջ, սակայն առավելությունը երկրորդում չկարողացան պահպանել: Ավելին՝ կամերունցիները մրցավարի եզրափակիչ սուլոցից չորս րոպե առաջ հաշվի մեջ առաջ անցան ու տիրացան գավաթին: 2002 թվից այս կողմ սա Կամերունի ընտրանու առաջին հաղթանակն էր այս մրցաշարում, իսկ ընդհանրապես՝ հինգերորդը:


Ավելորդ չհամարենք նշել, որ այս խաղարկությունով հայտնի դարձավ ընթացիկ տարում Ռուսաստանում անցկացվելիք Համադաշնության գավաթի վերջին հավաքականի ովությունը: Այսպիսով Ա խումբը կներկայացնեն Ռուսաստանի, Նոր Զելանդիայի, Պորտուգալիայի, Մեքսիկայի, Բ խումբը՝ Կամերունի, Չիլիի, Ավստրալիայի ու Գերմանիայի ընտրանիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ