Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀՎԿ-ն չի բացառում ՀՀԿ-ի հետ հետընտրական համագործակցությունը

ՀՎԿ-ն չի բացառում ՀՀԿ-ի հետ հետընտրական համագործակցությունը
16.02.2017 | 22:31

2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժի հետ կոալիցիա կազմած՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստ է խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա ձևավորել ցանկացած ուժի՝ այդ թվում իշխող ՀՀԿ-ի հետ։

«Մենք ցանկացած քաղաքական կազմակերպության հետ կոալիցիա կկազմենք, եթե ունենանք որոշումներ կայացնելու վրա ազդեցություն»,- լրագրողներին ասաց Բաղդասարյանը: ՕԵԿ-ի և մի քանի այլ ուժերի մասնակցությամբ կազմված «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ապրիլի ընտրություններում ձգտելու է ընդդիմադիր ուժից վերածվել իշխանության։ Թե որքանով կհաջողվի ՀՎԿ-ին, Բաղդասարյանը չգիտի։


«Ինչքան Աստված կտա։ Մենք ընդդիմադիր ենք ձևավորված քաղաքական համակարգին, մենք ընդդիմադիր ենք Սերժ Սարգսյանին ու նրա իրականացրած քաղաքականությանը՝ բազմաթիվ ուղություններով»,- լրագրողներին ասաց ՀՎԿ ղեկավարը: Նա պնդում է՝ բնակչության 99 տոկոսն ընդդիմադիր է: Բաղդասարյանը չի շտապի հայտարարություն անել ընտրությունների՝ կեղծված լինելու մասին, եթե ՀՀԿ-ն հաղթի: «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով ԱԺ ընտրությունների գնացող ՀՎԿ-ն հրապարակեց ռեյտինգային և համապետական ցուցակը, որում ընդգրկված է 300 անուն։ Նախընտրական շտաբի պետ «Հայկական վերածնունդը» չի ունենա, գործընթացը կհամակարգի կուսակցության մի քանի անդամներից բաղկացած խորհուրդը։ ՀՀԿ-ի հետ կոալիցան չբացառող Արթուր Բաղդասարյանը քննադատեց իշխանության վարած քաղաքականությունը, հայտարարելով կոռուպցիայի, անարդյունավետ ծախսերի ու միլիոնավոր դոլարների յուրացման մասին։


2008-ի մարտի արյունալի իրադարձություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն համաձայնության շրջանակներում ԱԱԽ-ի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Բաղդասարյանը շարունակում է պնդել՝ Մարտի 1-ի համար իր կուսակցությունը պատասխանատու չէ։

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ