«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Սիրված երգիչ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում

Սիրված երգիչ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
18.02.2017 | 12:18

Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին ժամը 19:00-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ` կենդանի կատարմամբ:


«Իմ բանաստեղծություններում ամփոփված է իմ աշխարհը, իմ հավատամքը և իմ դիրքորոշումը ... Ես համոզված եմ, որ անկեղծ ձևով ծնված տողերը կստիպեն ունկդրին լսել ստեղծագործությունը, ծիծաղել կամ լաց լինել»,-մի առիթով ասել է Լեոնիդ Ագուտինը:
Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968 թվականին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ ու մանկավարժ Լյուդմիլա Ագուտինների ընտանիքում։ Ծնողները երաժշտության նկատմամբ սերը փոխանցել են փոքրիկ Լեոնիդին: 6 տարեկանում Ագուտինն ընդունվել է երաժշտական դպրոց։ Մոսկվայի № 863 միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ նա ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը կից գործող Մոսկվայի ջազային դպրոցի դաշնամուրի դասարանը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում։ 1992 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը՝ «Թատերական մասսայական ներկայացումների ռեժիսոր-բեմադրիչ» մասնագիտությամբ։
1989 թվականից շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններով՝ հայտնի ռուսական խմբերի կազմում։ 1992 թվականին Լեոնիդ Ագուտինը «Ոտաբոբիկ տղան» երգով դարձել է «Յալթա 1992» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային, իսկ 1993 թվականին՝ «Յուրմալա 1993» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթների դափնեկիր։


Լեոնիդ Ագուտինն այսօր Ռուսաստանի ամենապահանջված արտիստներից է, նրա երգերը հիթեր են, իսկ երգիչը համերգային գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ