Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ՀՀԿ-ում նոր «արդարացումներ» պետք է գտնեն

ՀՀԿ-ում նոր «արդարացումներ» պետք է գտնեն
21.02.2017 | 15:21

«Այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է:
Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն»,- այս հայտարարություն արել է Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում՝ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների առջև:

Նախընտրական այս շրջանում սա ամենակարևոր հայտարարություններից մեկն է, բայց ոչ թե հանրության համար (մարդիկ շատ վաղուց հասկացել են, որ ներքին խնդիրներն ամենևին էլ ղարաբաղյան հիմնախնդրի հետ չեն կապված), այլ սեփական թիմակիցների համար, որոնք մշտապես հայտարարում են, թե վատ է վիճակը, մարդիկ նորմալ չեն ապրում, որովհետև ունենք չլուծված ղարաբաղյան հիմնախնդիր: Այս ընտրությունների նախաշեմին ևս կթարմանային այս խոսակցությունները և ամեն ինչ կգցվեր դրսի մարտահրավերների վրա։ Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ ղեկավարի այս հայտարարությունը տեղին է այս օրերին այնքանով, որ հասարակությունը կազատվի նրա կուսակիցների մշտական հնչող «արդարացումներից»:

Մնում է հասկանալ, եթե երկրի ղեկավարն այդպես է մտածում, ուրեմն ինչու ենք արդեն տասը տարի վատ ապրում, ինչու ներքին խնդիրները չեն լուծվել, եթե դրսից խանգարող «ձեռք» չկա, ուրեմն ներսում են խանգարողները շատ: Երևի մի ելույթ էլ այս առումով պետք է Սերժ Սարգսյանն ունենա, որ ի վերջո հասկանանք` այդ ով է այս բոլոր խնդիրների պատճառը, որ այսքան տարի չի թողնում երկիրը զարգանա: Այս պարագայում կուսակիցների քարոզարշավի նյութն ավելի հստակ ու հավաստի կհնչի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ