«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Օպերային թատրոնում հրաժեշտ են տալիս ձմռանը

Օպերային թատրոնում հրաժեշտ են տալիս ձմռանը
22.02.2017 | 12:16

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 22-ին, ժամը՝ 19:00-ին, կներկայացվի «Հրաժեշտ ձմռանը» խորագրով համերգային երեկոն՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ: Ծրագրում՝ Ա. Խաչատրյան, Գ. Դոնիցետտի, Ջ. Պուչինի, Ս. Ռախմանինով: Երեկոյի դիրիժորն է Հարություն Արզումանյանը:

Մենակատարներ՝ ՀՀ վաստ. Արտիստ Սարգիս Աղամալյան, Դավիթ Բաբայանց, Լիլիթ Սողոմոնյան, Հայկ Տիգրանյան, Գեորգի Առաքելով, Ինգա Կարապետյանց, Արծվիկ Դեմուրչյան, Հրանտ Պապյան: Նույն երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Սերգեյ Ռախմանինովի հանրահայտ «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան: Գլխավոր դերերում հանդես կգան՝ ՀՀ վաստ. արտիստներ Գևորգ Հակոբյանը (Ալեկո), Մագդա Մկրտչյանը (Զեմֆիրա), Պերճ Քարազյանը (Երիտասարդ գնչու): Ծեր գնչուի դերում կներկայանա Հայկ Տիգրանյանը, իսկ ծեր գնչուհու կերպարը կմարմնավորի Լիլիթ Գրիգորյանը: Բեմադրությունը՝ ՌԴ արվեստի վաստ. գործիչԻրկին Գաբիտովի: Նկարիչ՝ Օլգա Շաշմելաշվիլի-Օկունևա: Պարերի բեմադրությունը՝ Հովհաննես Խաչիկյանի: Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ