«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա «Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը

Յունիբանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա «Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը
22.02.2017 | 16:16

ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաները 2017թ.-ի մարտի 6-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ հետ ելույթ կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում:

«Վարպետները կերտում են վարպետներ» խորագրի ներքո հանդիսատեսին կներկայացվի բարդ և հագեցված համերգային ծրագիր: Կհնչեն Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործությունները: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ կունենան Անի Աթայանը /դաշնամուր/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/, Արթուր Գրիգորյանը /դաշնամուր/, Պոլինա Շարաֆյանը /ջութակ/, Անդրեյ Կուրբետը /դաշնամուր/ և Խաչիկ Անդրեասյանը /դաշնամուր/: Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան: 2016-ի դեկտեմբերին կայացավ ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի սաների գալա համերգը և հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ ընդունեց յուրաքանչյուր կատարողին: Պատանի երաժիշտներն արդեն իսկ դարձել են մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ: Անի Աթայանը Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անդրանիկ Աղաջանյանը Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ ստացավ «Gina Bachauer» միջազգային մրցույթում: Պոլինա Շարաֆյանը, Արթուր Գրիգորյանը և Խաչիկ Անդրեասյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են:

Վառ, արտիստիկ և տաղանդավոր այս պատանիներն իրենց ձեռքբերումներով ապացուցեցին, որ կարող են Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային բեմերում: ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաև վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների /Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին/ դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը: Ի դեպ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի սաների համար սահմանվել է կրթաթոշակ: Յունիբանկը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում և ակտիվ աջակցություն տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված են կրթության, արվեստի, սպորտի ոլորտների զարգացմանը:

Այս համերգի աջակիցը լինելով` Յունիբանկն ուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ