Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իրարանցումը սկսված է

Իրարանցումը սկսված է
24.02.2017 | 00:54

Այս փուլում ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու, և որ հարցերն են շեշտադրվելու։ Որոշ ՀՀԿ-ականներ նույնիսկ հայտարարում են, թե իրենց ասված է` երբ խոսել, հիմա ոչինչ չեն կարող ասել։ Մինչ կենտրոնական գրասենյակում որոշում են` ի՞նչ ասել, ՀՀԿ-ի համայնքների ղեկավարներն անցել են գործի։

Մեր տեղեկություններով, մարզերում բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Գրասենյակներում իրարանցումն սկսված է, գյուղապետերն ու քաղաքապետերը գործի են դրել սեփական միջոցներն ու մարդկանց, որպեսզի նախ ՀՀԿ-ական տարածքային ցուցակի հայտնի դեմքին շատ ձայներ ապահովեն։ Որոշ ռեյտինգային թեկնածուներ արդեն համայնքների քաղաքականապես ակտիվ հատվածն են հավաքագրում, հորդորում աշխատել մարդկանց հետ և, իհարկե, կաշառք խոստանալ։ Իսկ մարդիկ ընտրակաշառքի առումով բավականին հետաքրքիր պատասխան ունեն՝ տեսնենք ով շատ կառաջարկի։ Իսկ առաջարկողների պակաս հաստատ չի լինելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ