ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Օսկանյան. Չհավատաք, երբ ասում են՝ ընդդիմություն չկա

Օսկանյան. Չհավատաք, երբ ասում են՝ ընդդիմություն չկա
20.03.2017 | 22:31

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը մարտի 20-ին վանաձորցիներին կոչ է արել ապրիլի 2-ին գնալ ընտրության՝ նշելով, որ այդ օրը որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը հաջորդ տասնամյակների համար:


«Չհավատաք, երբ ասում են՝ չկա ընդդիմություն, այո, մենք վատն ենք, բայց մեզնից լավը չկա: Այսօր իսկական, լավ ներկապնակ կա և այդ ներկապնակում այս դաշինքը հանդես է գալիս և հայտ վերցնում երկիրը կառավարելու»,- ասել է նա:
Վարդան Օսկանյանը նշել է, որ դաշինքի լիդերների համար պաշտոն ունենալը կարևոր չէ, նրանք ցանկանում են իշխանության գալ՝ ժողովրդին ծառայելու:


«Րաֆֆի Հովհաննիսյանը, ես և Սեյրան Օհանյանը նույնիսկ բարոյական իրավունք չունենք մեր ժողովրդի համար այս կարևորագույն ժամանակաշրջանում մեզ տրամադրելի չդարձնել ձեզ: Դուք՝ մեր ժողովուրդը, այս տարիների ընթացքում մեր վրա ներդրում եք արել, մենք ծառայել ենք երկրին, պետությանը և ստիպված ենք մեր փորձը վերադարձնել մեր ժողովրդին»,-ասել է նա:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ