Մարտի 28-ին ստեղծագործական «Loft Out- դեպի «Զանգակ» հրատարակչությունը» ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու գրքի հրատարակման փուլերին և տպագրական ընթացքին, գրահրատարակչական ոլորտի առանձնահատկություններին: Նախատեսվում է հանդիպում հրատարակչության թարգմանական, գեղարվեստական ծրագրերի, տարբեր ծրագրերի համակարգման բաժինների ներկայացուցիչների, խմբագրական կազմի հետ:
Խրախուսվում է ստեղծագործող մարդկանց մասնակցությունը, քանի որ այդ օրը ներկայացված լավագույն ստեղծագործության հեղինակը կստանա անակնկալ արտոնություններ #LOFT-ի ու «Զանգակ»-ի կողմից՝ գրքի առաջխաղացման համար։
Հանդիպումը սկսվելու է LOFT-ում` ժամը 14։40-ից, որտեղից միջոցառման մասնակիցները մեկնելու են հրատարակչություն։