Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն հանուն ՀՀԿ-ի՞

«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն հանուն ՀՀԿ-ի՞
27.03.2017 | 22:01

Արդեն մի քանի օր է` համացանցը և լրատվամիջոցները ողողված են մանկապարտեզի և դպրոցի տնօրենների` ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու մասին ձայնագրությունների քննարկումներով։ Սակայն շատ հաճախ քննարկումների ուղղվածությունն այլ տեղ է տանում։ Այս ամենի մեղավորը ոչ այնքան կրթության ու գիտության նախարարությունն է (չնայած սա չի նվազեցնում նախարարության մեղավորության չափը), որքան քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, քանի որ այդ դպրոցները և մանկապարտեզները հիմնականում գործում են Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ենթակայությամբ, որը ղեկավարում է Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ-ի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինը։


Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանն այսօր «Ծառուկյան» դաշինքի երկրորդ համարն է։ Փաստորեն, հետաքրքիր եռանկյուն է ստացվում։ ՀՀԿ-ի անդամակցությունը կասեցրած Գայանե Սողոմոնյանի ենթակայությամբ գործող դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները ոչ թե ամուսնու քաղաքական հենարանի՝ «Ծառուկյան» դաշինքի, այլ ՀՀԿ-ի համար են աշխատում։ Այդ դպրոցների մի մասն էլ «ենթարկվում» է ԿԳ նախարարությանը, այսինքն` պետք է որ դաշնակցական նախարարի քաղաքական հենարանին ծառայեին, սակայն այստեղ էլ տնօրենները «կողմնորոշվել» են դեպի ՀՀԿ, ոչ թե ՀՅԴ։


Այսպիսով, ի՞նչ է ստացվում, ՀՀԿ-ի համար աշխատում են և՛ ՀՅԴ-ի, և՛ «Ծառուկյան» դաշինքի համակիրնե՞րը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ