Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.05.2017 | 00:03

Քրիստոս, Աստծու Որդի,
որ ներողամիտ ես ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա
մեր հանգուցյալներին,
Հիշիր նրանց այն մեծ օրը,
երբ Քո արքայությամբ պիտի գաս:
Քո ողորմությամբ քավիր և
ներիր նրանց մեղքերը:


Լույսովդ պայծառացրու նրանց
սրբերիդ հետ միասին,
Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն,
Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը,
Ողջերի և մահացածների Դատավոր
Եվ Քեզ է վայել փառքը և պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ