Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

3. Նուրսուլթան Նազարբաև. Հայացք ապագային՝ հասարակական գիտակցության մոդեռնացումը

3. Նուրսուլթան Նազարբաև. Հայացք ապագային՝ հասարակական գիտակցության մոդեռնացումը
25.05.2017 | 23:30

(սկիզբը՝ այստեղ)

Գործնականում ի՞նչ է նշանակում սերը փոքր հայրենիքի նկատմամբ, ի՞նչ է նշանակում «Туған жер» նախագիծը:
Առաջին՝ անհրաժեշտ է կազմակերպել լուրջ երկրագիտական աշխատանք կրթության, բնապահպանության և բարեկեցության ոլորտում, տարածքային պատմության ուսումնասիրություն, պատմամշակութային հուշարձանների և տեղական մասշտաբի մշակութային օբյեկտների վերականգնում: Օրինակ, հայրենասիրության լավագույնը ձևը հարազատ երկրամասի պատմության ուսումնասիրությունն է միջնակարգ դպրոցներում:
Երկրորդ՝ աջակցություն բիսնեսմեններին, պաշտոնյաներին, մտավորականներին ու երիտասարդներին, որ տեղափոխվելով այլ շրջաններ, ցանկանում են սատարել իրենց փոքր հայրենիքին: Դա նորմալ և հայրենասիրական ցանկություն է, որին պետք է աջակցել, այլ ոչ թե արգելել:


Երրորդ՝ տեղական իշխանությունները պետք է համակարգված և կազմակերպված վերաբերվեն «Туған жер» նախագծին։ Չի կարելի աշխատանքը թողնել ինքնահոսի, որովհետև պահանջում է հավասարակշիռ ու ճիշտ ընկալում:
Մենք պետք է գտնենք աջակցության և սոցիալական հարգանքի տարբեր ձևեր, որ կօգնեն փոքր հայրենիքին՝ ներառելով հովանավորչական օգնության մեխանիզմը: Այստեղ աշխատանքի մեծ դաշտ է բացվում: Մենք կարող ենք արագ կանաչապատել մեր քաղաքները, նշանակալից չափով օգնել դպրոցների համակարգչայնացմանը, աջակցել շրջանային բուհերին, տեղական թանգարանների ու պատկերասրահների գեղարվեստական ֆոնդերին: Կարճ ասած՝ «Туған жер» նախագիծը կդառնա մեր համազգային հայրենասիրւթյան իրական հիմքերից մեկը: Փոքր հայրենիքից է սկսվում սերը մեծ հայրենիքի նկատմամբ՝ մեր հայրենի Ղազախստանի:


Չորրորդ՝ «Туған жер» նախագծին զուգահեռ, որ ուղղված է տեղական, լոկալ օբյեկտներին ու բնակավայրերին, մենք պետք է ամրապնդենք ժողովրդի գիտակցության մեջ համազգային սրբավայրերը: Մեզ պետք է «Ղազախստանի հոգևոր սրբավայրերը» նախագիծ, կամ, ինչպես գիտնականներն են ասում «Ղազախստանի սակրալ աշխարհագրությունը»: Յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր քաղաքակրթություն ունի սրբավայրեր, որ համազգային են, որ հայտնի են այդ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի: Դա հոգևոր ավանդույթի հիմքերից մեկն է: Ղազախստանի համար դա հատկապես կարևոր է: Մենք վիթխարի տարածքով երկիր ենք՝ հարուստ հոգևոր պատմությամբ: Մեր չափերը պատմության մեջ տարատեսակ դեր են ունեցել: Բայց երբեք ժողովրդի մեջ չի խզվել հոգևոր ու աշխարհագրական գոտու կապը: Թեպետ մեր ամբողջ պատմության ընթացքում մենք չենք ստեղծել միասնական դաշտ, միասնական շղթա՝ մշակույթի ու հոգևոր ժառանգության տեսակետից կարևոր սրբավայրերից:


Հարցը հուշարձանների, շենքերի ու շինությունների վերականգնումը չէ: Հարցը ազգային գիտակցության մեջ միավորելն է ՈՒլիտաուի հուշարձանների համալիրը և Կոժա Ահմեդ Յասաուի դամբարանը, Տարազի հինավուրց հուշարձաններն ու Բեկետ-Ատի դամբարանները, արևելյան Ղազախստանի հնավայրերն ու Յոթնագետի սրբավայրերը և շատ ու շատ այլ վայրեր: Բոլորը միասին կազմում են մեր ազգային նույնականության ողնաշարը:
Երբ այսօր խոսում են օտար գաղափարախոսությունների ազդեցության մասին, մենք չպետք է մոռանանք, որ մեր թիկունքում ունենք այլ ժողովուրդների որոշակի արժեքներ, որոշակի մշակութային սիմվոլներ, որոնց կարող է դիմակայել միայն մեր սեփական, ազգային սիմվոլիկան: Ղազախստանի սրբավայրերի մշակութային-աշխարհագրական գոտին հենց այդ սիմվոլիկ պաշտպանությունն է ու հպարտության աղբյուրը, որ անտես տանում է մեզ դարերի միջով: Դա ազգային նույնականության ողնաշարի ողերից մեկն է, այդ պատճառով հազարամյա մեր պատմության մեջ առաջին անգամ մենք պետք է մշակենք ու իրականացնենք այդ նախագիծը:


Մեկ տարվա ընթացքում կառավարությունը հասարակության հետ երկխոսության միջոցով պետք է մշակի այս նախագիծը և հանգուցի երեք տարրեր.
1. Պետք է յուրաքանչյուր ղազախստանցու կրթական պատրաստվածություն «Մշակութային-աշխարհագրական գոտում» իր դերի ու տեղի իրականացման համար: պետք
2. Մեր ԶԼՄ-ները է լրջորեն ու համակարգված զբաղվեն այդ ուղղությամբ ազգային տեղեկատվական ծրագրերով:
3. Ներքին ու արտաքին մշակութային զբոսաշրջությունը պետք է հենվի ժողովրդի այդ սիմվոլիկ ժառանգության վրա: Իրենց մշակութային նշանակությամբ նույն Թուրքեստանը կամ Ալթայը պարզապես ազգային կամ մայրցամաքային նշանակություն չունեն, նրանք գլոբալ մեծություններ են:


Հինգերորդ՝ մրցունակությունը ժամանակակից աշխարհում և մշակույթների մրցունակությունը: Սառը պատերազմի դարաշրջանում ԱՄՆ-ի հաջողության վիթխարի մասը Հոլիվուդի հաջողությունն էր: Եթե մենք ուզում ենք լինել XXI դարի գլոբալ քարտեզի վրա ազգ մեր անկրկնելի տեղով, մենք պետք է իրականացնենք ևս մեկ նախագիծ՝ «Ժամանակակից ղազախական մշակույթը գլոբալ աշխարհում»: Աշխարհը մեզ պիտի ճանաչի ոչ միայն նավթի ռեսուրսներով ու արտաքին քաղաքական մեծ նախաձեռնություններով, այլև մեր մշակութային ձեռքբերումներով:
Ինչի՞ մասին է այդ նախագիծը:
Առաջին՝ պետք են նպատակային քայլեր, որ մեր հայրենական մշակույթը հնչի ՄԱԿ-ի վեց լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, չինարեն, իսպաներեն, արաբերեն, ֆրանսերեն:
Երկրորդ՝ դա պիտի լինի ժամանակակից մշակույթը, որ ստեղծել ու ստեղծում են մեր ժամանակակիցները:


Երրորդ՝ դա պետք է լինի նյութի մատուցում ձևի բացարձակապես ժամանակակից մեթոդիկայով: Օրինակ՝ դա միայն գիրք չէ, այլև մուլտիմեդիալ ամբողջական համակարգ:
Չորրորդ՝ պետք է լինի պետական լուրջ աջակցություն: Մասնավորապես՝ արտաքին գործերի, մշակույթի ու սպորտի, տեղեկատվության ու հաղորդակցության նախարարությունների համակարգված աշխատանքը:
Հինգերորդ՝ վիթխարի է մեր ստեղծագործական մտավորականների դերը, այդ թվում՝ գրողների միության ու գիտությունների ակադեմիայի, համալսարանների ու հասարակական կազմակերպությունների:
Ի՞նչը մեր ժամանակակից մշակույթից պետք է առաջ տանել աշխարհում:
Դա շատ լուրջ ու աշխատատար գործ է, որ ներառում է ոչ միայն ազգային մշակույթի լավագույն ստեղծագործությունների ընտրությունը, այլև դրանց ներկայացումն արտասահմանում:


Դա վիթխարի թարգմանչական աշխատանք է և մեր մշակութային ձեռքբերումների առաջմղման հատուկ մեթոդների մշակում՝ գիրք, պիես, քանդակ, կտավ, երաժշտություն, գիտական հայտնագործություններ: Այս ամենը կառուցողական ու ազնիվ խնդիր է լուծում: Կարծում եմ, որ 2017-ը պետք է վճռորոշ լինի՝ մենք պետք է հստակ կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում աշխարհին ցույց տալ մշակույթի ասպարեզում: Իսկ իրականացնել այս եզակի նախագիծը կարելի է 5-7 տարում: Հազարամյա պատմության մեջ առաջին անգամ մեր մշակույթը կհնչի բոլոր մայր ցամաքներում ու աշխարհի բոլոր գլխավոր լեզուներով:
Վեցերորդ, ես առաջարկում եմ հասարակության ուշադրությունն ուղղել արդիականությանը, մեր ժամանակակիցների պատմությանը: Դա կարելի է իրականացնել «Ղազախստանի 100 նոր դեմքերը» նախագծով:


Անկախության պատմությունը ընդամենը քառորդ դար է: Բայց ինչ տարիների: Կատարվածի պատմական մասշտաբն աներկբա է, սակայն հաճախ թվերի ու փաստերի շարքից չեն երևում կենդանի մարդկանց ճակատագրերը: Տարբեր, հզոր, դրամատիկ ու երջանիկ: «Ղազախստանի 100 նոր դեմքերը» նախագիծը 100 կոնկրետ մարդու պատմություն է տարբեր շրջաններից, տարբեր տարիքի ու ազգության, որ հաջողության են հասել այս սրընթաց տարիներին: Դրանք պիտի լինեն կոնկրետ մարդկանց կոնկրետ պատմություններ, որ ժամանակակից Ղազախստանի կերպարն են: Մեր կողքին այնքան ականավոր ժամանակակիցներ կան, որոնց ծնել է Անկախության դարաշրջանը: Նրանց կյանքի պատմությունը համոզիչ է ցանկացած վիճակագրությունից: Մենք պետք է նրանց դարձնենք մեր հեռուստատեսային փատավավերագրության հերոսներ: Մենք պետք է նրանց դարձնենք ընդօրինակման կերպար՝ սթափ ու օբյեկտիվ հայացքով կյանքին: Ժամանակակից մեդիամշակույթը կառուցվում է ոչ «խոսող գլուխների» վրա, այլ կյանքի իրական պատմությունների վերարտադրության: Այդպիսի իրական պատմությունների ստեղծումը պետք է դառնա մեր զանգվածային հաղորդակցության միջոցների պրոֆեսիոնալ աշխատանքի առարկան: Այդ նախագիծը պետք է ուղղվի երեք խնդիրների լուծման.
1. Հասարակությանը ցույց տալ նրանց իրական դեմքը, ովքեր իրենց խելքով, ձեռքերով ու տաղանդով ստեղծում են ժամանակակից Ղազախստանը:
2. Ստեղծել նոր մուլտիմեդիալ հարթակ մեր ականավոր ժամանակակիցների տեղեկատվական աջակցության ու հանրաճանաչության համար:
3. Ստեղծել ոչ միայն համազգային, այլև տարածաշրջանային «100 նոր դեմքեր» նախագծեր: Մենք պետք է ճանաչենք նրանց, ովքեր ազգի ոսկե ֆոնդն են կազմում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հիշեցնեմ՝ հրապարակման հեղինակը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է, ում մենք գիտենք ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, Թուրքալեզու ժողովուրդների համագումարից, ում հետ ունենք մեր ազգային՝ հայ-ղազախական հարաբերությունների պատմությունը, և միշտ չէ, որ այդ պատմությունը հնարավոր է անվանել բարեկամական ու դաշնակցային: Բայց դա այլ պատմություն է, սա՝ այլ: Եթե անգամ Ղազախստանին հաջողվի առաջիկա տասնամյակում իրականացնել այս նախագծերի կեսը, տարածաշրջանում ու աշխարհում բոլորովին այլ պետություն կդառնա Ղազախստանը՝ հզոր ու իր հետ հաշվի նստել պարտադրող: Ղազախստանի փոխարեն կարդացեք Հայաստան ու մտածեք՝ իսկ մենք ինչո՞ւ չենք մտածում այս խնդիրների մասին՝ մեր սփյուռքով ու հազարամյակների պատմությամբ, մեր ժամանակակիցներով: Ղազախները ունեն ազգային գիտակցության փոփոխության խնդիր, մենք ո՞չ: Մենք մեր նույնականությունը գտել ենք, ղազախները՝ ո՞չ: Նրանք ուզում են գլոբալ աշխարհին հարաբերվելու մրցակցային հնարավորություններ ունենալ, մենք՝ ո՞չ: Մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, նրանք՝ ո՞չ: Նրանց պետք է արժեքային համակարգ, մեզ՝ ո՞չ: Մենք Անկախության շրջանի մեր իդեալները հաստատել ենք, նրանք՝ ո՞չ: Թե՞ պարզապես մենք չենք հասել այս խնդիրները հասկանալու մակարդակին, նրանք արդեն լուծումներ են առաջարկում:


Դիտվել է՝ 1345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ