Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Հնարավոր է, որ այս մրցաշարը նրա մեծ թռիչքի սկիզբն էր»

«Հնարավոր է, որ այս մրցաշարը նրա մեծ թռիչքի սկիզբն էր»
20.06.2017 | 09:39

Ստավանգերյան (Նորվեգիա) շախմատային գերմրցաշարը փայլուն ավարտ ունեցավ Լևոն Արոնյանի համար: Արդեն իսկ միջնամասում ապահովելով ամրության զգալի պաշար՝ մեր գրոսմայստերը պահեց միջին կայուն տեմպն ու միանձնյա տեր կանգնեց հաղթանակին: Հաղթողի դափնին նրա հետ կարող էր վիճարկել միայն Հիկարու Նակամուրան (Արոնյանն ավարտականում միավոր էր կիսել ՈՒեսլի Սոյի հետ ու հավաքել վեց միավոր), սակայն Ֆաբիանո Կարուանայից կրած պարտությունը հինգ միավորով նրան այդպես էլ թողեց երկրորդ հորիզոնականում:


Հիշեցնենք, որ Norway Chess-ը ընթացիկ տարում մեր գրոսմայստերի հաղթական երկրորդ գերմրցաշարն էր: Միաժամանակ տեղեկացնենք, որ ստավանգերյան փայլուն մրցելույթն Արոնյանին հնարավորություն տվեց անձնական վարկանիշը բարձրացնելու 15,5 կետով ու լավագույնների դասակարգման աղյուսակի յոթերորդ հորիզոնականից բարձրանալու չորրորդ:
Արոնյանի հաղթանակի առնչությամբ շատ հետաքրքիր դիտարկում է արել Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Կիմը. «Վերջին հինգ տարում նա միշտ վերևում էր, սակայն խոշոր հաղթանակների կտրվածքով ինչ-որ բան չէր ստացվում: Այս անգամ նրան ամեն ինչ հաջողվեց, նա նորից հիշեցրեց, որ չեմպիոնական պոտենցիալ ունեցող մարզիկ է: Հնարավոր է, որ այս մրցաշարը նրա մեծ թռիչքի սկիզբն էր»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ