ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երաժշտության միջազգային օրը

Երաժշտության միջազգային օրը
21.06.2017 | 18:54

Մշակույթի նախարարության աջակցությամբ “Music of Armenia” կազմակերպությունը հունիսի 21-ին, Երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ, իրականացնում է մի շարք միջոցառումներ:
Տոնելով երաժշտության գեղեցկությունն ու անսահման ուժը, միջոցառումը նպատակ ունի նոր շունչ բերելու հայկական երաժշտարվեստի հարուստ ժառանգությանը՝ բացահայտելով և հանրահռչակելով հայ երաժիշտների ստեղծած երաժշտությունը:


Հունիսի 21-ին, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի է ունեցել հայ ավանդական գործիքների վարպետության դասը, որն անցկացրել է ճանաչված երաժիշտ Հովիկ Սահակյանը, ավելի ուշ ելույթ է ունեցել «Օշական» համույթը: Եզրափակիչ համերգը կկայանա The Loft-ում, ժ. 20:00-ին, որտեղ ելույթ կունենա «The Windrose» երաժշտախումբը:


Նշենք, որ Երաժշտության միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում 1982 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Լանգի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր այս տոնը դուրս եկավ Ֆրանսիայի սահմաններից դուրս և դարձավ համաշխարհային տոն: Այն նշվում է աշխարհի 110 երկրներում, այդ թվում նաև Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Չիլիում, Եգիպտոսում, և այլն:

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ