ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կիթառի երևանյան փառատոնի մասնակիցների արձագանքը

Կիթառի երևանյան փառատոնի մասնակիցների արձագանքը
11.07.2017 | 10:57

Հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացված Երևանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մասնակից երաժիշտները տպավորված են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ և փառատոնի բարձր մակարդակով:
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս, հայտնի կիթառահար Վլադիմիր Կիրասիրովն առաջին անգամ էր Հայաստանում:


«Տպավորություններս շատ լավն են: Երկու համերգ եմ ունեցել փառատոնի շրջանակում: Հանդիսատեսը շատ ջերմ էր: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Այստեղ հանդես եմ եկել նաև վարպետության դասով, որին մասնակցել են շատ տաղանդավոր երեխաներ: Հիասքանչ է, որ կա նման փառատոն, որին մասնակցում են կիթահարներ տարբեր երկրներից, կիսվում իրենց փորձով: Սա երիտասարդ կիթառահարների ինքնազարգացման համար մեծ խթան է»,-նշում է Վլադիմիր Կիրասիրովը:
Կիթառահարը փաստում է, որ դասական կիթառի նկատմամբ հետաքրքրություն աշխարհում կա, բայց ավելի քիչ է, քան մյուս գործիքների նկատմամբ: «Հետաքրքրությունը դասական կիթատի նկատմամբ հնարավոր է մեծացնել նման հրաշալի փառատոնների միջոցով»,-շեշտեց նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս հանդես կգա Երևանյան միջազգային կիթառի փառատոնին:


Եվգենիա Մարկովան (դոմրա/Ռուսաստան) նույնպես տպավորված է փառատոնով, Երևանում է երկրորդ անգամ:
«Հանդիսատեսը շատ ջերմ էր. Երևանում միշտ շատ հաճելի է ելույթ ունենալ: Հանդիսատեսին շատ հետաքրքրեց իմ գործիքը՝ դոմրան: Ի դեպ, մեր համերգներից մեկին հանդես ենք եկել նաև Կոմիտասի, Նարեկացու ստեղծագործություններով: Շատ սիրում եմ իրենց գործերը, կատարել եմ նաև Սանկտ Պետերբուրգում: Պարզապես սիրահարվել եմ Կոմիտասի երաժշտությանը»,-ընդգծեց Եվգենիա Մարկովան՝ նույնպես հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ կվերադառնա մեր երկիր:
Բացի համերգներից հյուրերը նաև հնարավորություն են ունեցել բացահայտելու Հայաստանը, եղել են մեր երկրի տարբեր մշակութային վայրերում, ծանոթացել մեր պատմությանը:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացված կիթառի 3-րդ փառատոնին մասնակցեցին ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն ընձեռեց:


Երաժշտական տոնը կազմակերպել էին Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:
Փառատոնի աջակիցներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:

Դիտվել է՝ 2358

Մեկնաբանություններ