Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ելք» դաշինքի հայտարարությունը

«Ելք» դաշինքի հայտարարությունը
12.09.2017 | 14:10

«Ելք» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի փակումը.
«Օրերս վարչական լծակների գործադրմամբ և սպառնալիքների ներքո փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով՝ ցուցահանդեսի կապակցությամբ իր հասցեին հնչել են սպառնալիքներ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է դրանում որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ: «Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը: Սա մշակութային գրաքննության նենգ դրսևորում է, որը պայմանավորված է քաղաքական նկատառումներով և սեփական պատմությանը առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ:


Մենք դատապարտում ենք մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը, որը միանգամայն հարիր է խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին և կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ: «Ելք» դաշինքը պահանջում է ցուցահանդեսի վերաբացում՝ առանց որևէ գրաքննության, մշակույթի նախարարությանը կոչ է անում՝ իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում է Նարինե Թուխիկյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու խնդրի վրա»,- նշվում է «Ելք» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 4765

Մեկնաբանություններ