ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Օսկար»-90 մրցանակաբաշխության հաղթողները

«Օսկար»-90 մրցանակաբաշխության հաղթողները
05.03.2018 | 18:49

Լոս Անջելեսում Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը»։ Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր: «Մութ ժամանակներ» ֆիլմում ՈՒինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը՝ ճանաչվել է լավագույն դերասան: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։


Lավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկառուս»-ը, լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար պարգևատրվել է բրիտանական արտադրության «Դյունկերկ»-ը: «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ֆանտաստիկ կին»-ը: Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»): 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դեր կատարելու համար։ «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Սիրելի բասկետբոլ»-ը, «Կոկո»-ն ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ:

Լավագույն վիզուալ էֆեկտների համար պարգևատրվել է «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմը, որն արձանիկի է արժանացել նաև «Լավագույն կինեմատոգրաֆ» անվանակարգում:
«Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում «Օսկար» են ստացել «Դու՜րս այստեղից» ու «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմերը:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ