Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆիլհարմոնիայում դաս-համերգով ներկայացավ Էդուարդ Զորիկյանը

Ֆիլհարմոնիայում դաս-համերգով ներկայացավ Էդուարդ Զորիկյանը
09.03.2018 | 13:51

2007-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիաե մասշտաբային նախագիծը, որն իրապես մեծ ավանդ ունի դպրոցահասակ երեխաների երաժշտական ճաշակի զարգացման գործում:

Ծրագրի շրջանակում դասական և ազգային երաժշտությունը մատուցվում է դաս-համերգների միջոցով: Հայտնի երաժիշտները և երաժշտագետներն, իբրև բանախոսներ, ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը, ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների ստեղծման պատմությունը, դրանց առանձնահատկությունները:
Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիակյիե ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար: Այս տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ հազարավոր աշակերտներ մասնակից են եղել նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով և դրական էմոցիաներով հեռացել դահլիճից:


Այս անգամ դպրոցականներին համերգային ձևաչափով դասավանդեց բանաստեղծ, երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը:

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ