Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հավատացող էլ չկա

Հավատացող էլ չկա
13.03.2018 | 02:35

«Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության անցկացրած առաջին հանրահավաքից հետո, մեր տեղեկություններով, նախաձեռնողները մտահոգություն են հայտնել, թե իրենց աջակիցների թիվը բավականին քիչ է: Սրան էլ գումարվում է ընդդիմադիր ուժերի չմիավորման փաստը, և իրավիճակը հիշեցնում է նախորդ բոլոր ընդդիմությունների «փառահեղ» տապալումը: Քայլերի հաջորդականության, մարտավարության բացակայությունն ի սկզբանե ակնհայտ էր, իսկ հանրահավաքի մասնակիցների քանակը հարթակում կանգնածներին ստիպել է մտածել, որ ծրագիրը ճիշտ չեն կազմել:


Նույն աղբյուրի փոխանցմամբ, ճակատի ներսում բուռն քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է համակարգել հետագա քայլերը, ինչ անել, որ շատ մարդ գա հրապարակ, հանրային վստահությունը մեծանա: Նախաձեռնողները հասկանում են, որ ժողովուրդը գնում է խարիզմատիկ անձանց հետևից, իսկ իրենք զուրկ են նման լիդերներից: Եթե քաղաքական սխալ հաշվարկներին գումարում ենք ճակատի մշուշոտ հեռանկարը և ընդգծված լիդերների բացակայությունը, իրավիճակն ամբողջանում է: Այսուհանդերձ, պայքարի «մարտիկները» փորձելու են հանրահավաքային պայքարը շարունակել, թեև նույնիսկ իրենց ներսում շատերը չեն հավատում, որ հետապնդած նպատակը կարող են իրականացնել:
Ի դեպ, այս ճակատը թերահավատություն է ներշնչում ոչ միայն հանրությանը, այլև արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչների շրջանում, նրանցից շատերը ճակատի անդամներին մեղադրում են անգաղափար պայքարի, անհեռատես գործողությունների մեջ: Մնում է հասկանալ, թե ինչու է ՀՀՊ-ն այս նախաձեռնությունը սկսել, եթե ճակատի անդամներից ոմանք, ընդդիմադիր գործընկերներն ու հանրությունը չեն հավատում շարժման հաջողությանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ