Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ադրբեջանական օդուժի մահը ArmHiTec 2018-ում

Ադրբեջանական օդուժի մահը ArmHiTec 2018-ում
30.03.2018 | 12:43

Երևանում մեկնարկած «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին ցուցադրվել են հայկական նոր բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ցուցադրվող անօդաչու թռչող սարքերի լուսանկարները:

«ArmHiTec 2018»-ին ցուցադրվում են UAV s BEEB-1800, BEEB-3000, BEEB-3200, S-1 and HREESH բազմաֆունկցիոնալ հայկական նոր ԱԹՍ-ները, որոնք բոլորն էլ անցել են փորձարկումներ: Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է նաև ցուցադրության դրված հակաօդային պաշտպանության Автобаза М ռադիոլոկացիոն համակարգի լուսանկարը և գրել. «Ադրբեջանական օդուժի մահը»:

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ