Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը Բաթումի նավահանգիստ են մտել

Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը Բաթումի նավահանգիստ են մտել
31.03.2018 | 20:03

Սև ծովում «Ծովաստղ 2018» զորավարժությունների շրջանակում Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը՝ TCG Fatih-ը և TCG Volkan-ը, մտել են Բաթումի նավահանգիստ։ Ապրիլի 2-ին Վրաստանի առափնյա ծառայության ուժերի հետ նրանք կմասնակցեն PASSEX զորավարժություններին, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։


Բաթումի նավահանգիստ այցելության և զորավարժությունների նպատակը պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդումն է։

Դիտվել է՝ 2158

Մեկնաբանություններ