Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանում կբացվի Բաբկեն Ներսիսյանի դիմաքանդակով հուշասյունը

Երևանում կբացվի Բաբկեն Ներսիսյանի դիմաքանդակով հուշասյունը
04.04.2018 | 17:55

Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով Երևանում կկանգնեցվի նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և անվանի արտիստի ընտանիքը որդու՝ Տիգրան Ներսիսյանի գլխավորությամբ հրավիրում են հուշասյան բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին, ժամը 14:00-ին, Աբովյան 21 շենքի առջև (այդ շենքում ապրել է Բաբկեն Ներսիսյանը): Հուշասյան բացմանը ներկա կլինեն Վարպետի արվեստի երկրպագուները, գործընկերները, մտերիմներն ու հարազատները։

Հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը ծնվել է Թբիլիսիում: Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանը ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, մինչև իր մահկանացուն կնքելը։

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ