ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Առաջին հավկիթը 55 տարի առաջ նկարազարդել է Մարտիրոս Սարյանը

Առաջին հավկիթը 55 տարի առաջ նկարազարդել է Մարտիրոս Սարյանը
10.04.2018 | 16:57

Տիկնիկների պատկերասրահի տնօրենության նախաձեռնությամբ, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ տիկնիկների պատկերասրահում (Թումանյան 11) բացվել է դաշնակահար, պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ 93-ամյա Յակով Զարգարյանի հավաքածուից ընտրված նկարազարդ հավկիթների ժամանակավոր ցուցադրությունը: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:

Փայտե, ապակե, պողպատե, այլ նյութերից պատրաստված հավկիթների վրա գեղագիտական իր «հետքն» է թողել շուրջ 950 արվեստագետ՝ 45 երկրից:
Յակով Զարգարյանի առաջին հավկիթը 55 տարի առաջ նկարազարդել է Մարտիրոս Սարյանը: Հավաքածուում տեղ են գտել Մինասի, Կոջոյանի, Ջոտտոյի, Ռոբերտ Էլիբեկյանի, Բենիկ Պետրոսյանի, Արա Շիրազի, դերասան Վարդան Պետրոսյանի, արտասահմանցի բազմաթիվ արվեստագետների նկարազարդած հավկիթները:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ