Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գիշերը ադրբեջանցիները կրակ են բացել Բաղանիսի մոտ հայկական բեռնատարի վրա

Գիշերը ադրբեջանցիները կրակ են բացել Բաղանիսի մոտ հայկական բեռնատարի վրա
13.04.2018 | 11:49

Կեսգիշերին մոտ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները` Ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել», - հաղորդում է Հովհաննիսյանը: Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։

Դիտվել է՝ 3524

Մեկնաբանություններ