ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սիրիայում 8 օբյեկտ ԱՄՆ ավիահարավածների թիրախ կարող է դառնալ

Սիրիայում 8 օբյեկտ ԱՄՆ ավիահարավածների թիրախ կարող է դառնալ
13.04.2018 | 12:00

ԱՄՆ-ն կարող է հարվածել Սիրիայի 8 օբյեկտի` հաղորդում է CNBC հեռտուստաալիքը։ Հնարավոր թիրախների ցուցակում են երկու ռազմական օդանավակայան, հետազոտական կենտրոն և քիմիական զենքի արտադրության հետ կապված ձեռնարկություն։

Հեռուստաալիքի զրուցակիցը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են այդ օբյեկտները։ Նա հավելել է, որ Սիրիայի կառավարական բանակը իր ռազմաօդային ուժերի զգալի մասը տեղակայել է ռուսական օդանավակայաններում «հույս ունենալով, որ Վաշինգտոնը դրանց հարվածել չի ցանկանա»։

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ