ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Փոմփեոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ փետվարի սկզբին Սիրիայի Դերզորի շրջանում ամերիկյան օդուժի հարվածներից մի քանի հարյուր ռուսաստանցի է սպանվել: ԿՀՎ-ի նախկին ղեկավար Փոմփեոյի մեկնաբանությունները ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայ բացառիկ բաց խոստովանություն էին` նկատում են լրատվամիջոցները: Պենտագոնն այն ժամանակ հայտարարել էր, որ կասեցրել են Բաշար Ասադի աջակիցների գրոհը, տասնյակ զինյալներ են սպանվել, բայց չէր հաստատել, որ սպանվածները ռուսներ են: Մամուլի բազմաթիվ հրապարակումներից հետո միայն Ռուսաստանը հաստատեց, որ «մի քանի ռուսաստանցիներ են սպանվել, որոնք զինծառայողներ չեն»:
ԱՄՆ նախագահը մարտին պաշտոնանկեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրա փոխարեն առաջադրելով Մայք Փոմփեոյի թեկնածությունը: Նրան հաստատելու համար Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել են լսումները: Փոմփեոն ասել է, որ ինքը Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականության կողմնակից է, պատժամիջոցներն էլ չեն հանվի, քանի դեռ «Մոսկվան չի փոխել վարքագիծը»: «Վլադիմիր Պուտինը դեռ մինչ վերջ չի գիատակցել մեր ուղերձները, մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Բայց խոսքը միայն սանկցիաների մասին չէ: Այս վարչակազմը վերնայել է միջուկային զինանոցն ու քաղաքականությունը և Ռուսաստանին զգուշացարել՝ կշարունակենք զարգացնել զսպման ուժերը»,- լսումների ժամանակ ասել է ԱՄՆ-ի պետաքարտուղարի թեկնածուն Մայք Փոմփեոն իր հավատարմությունն է հայտնել աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության զարգացման քաղաքականությանը:
«Եթե ոչ մենք, ո՞վ կարող է աշխարհում առաջնորդել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է նա: Մայք Փոմփեոն կողմ է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մահաբեր զենքի վաճաքռին: Նա նշել է, որ Ռուսաստանին Ղրիմի բռանակցումը չպետք է ճանաչվի, իսկ Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտության լուծման համար պետք է իրականացվի Մինսկի համաձայնագիրը: Լսումների ընթացքում սենատորները նաև Հյուսիսային Կորեային ու Իրանին վերաբերող հարցեր են ուղղել: Փոմփեոն ասել է՝ հյուսիսկորեական ռեժիմը ԱՄՆ-ի ամենամեծ սպառանալիքն է, և պետք հասել նրան, որ Փհենյանը հրաժարվի միջուկային ծրագրից: Իրանի հետ կապված՝ Փոմփեոն նշել է, թե կողմ է Իրանի հետ կնքված միջուկային հաձայնագրի վերանայմանը: