Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ն կոչ է անում իր բոլոր կուսակիցներին «մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»

ԲՀԿ-ն կոչ է անում իր բոլոր կուսակիցներին «մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»
25.04.2018 | 13:47

«Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»` հայտարարել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը: «Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», - ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ