Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տասներեք տարի անց

Տասներեք տարի անց
29.04.2018 | 14:32

Իսրայելում ավարտված ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում 73կգ քաշային կարգում հաղթանակ է տոնել Ֆերդինանտ Կարապետյանն ու տասներեք տարվա ընդմիջումից Հայաստան վերադարձրել աշխարհամասի չեմպիոնի պատվավոր տիտղոսը: Նա կրկնել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի 2005 թվականի նվաճումը:

Հատկանշական է, որ մեր մարզիկը մարտը հաղթել է իպոնով (մաքուր հաղթանակ): Մրցակիցը դիմադրել է ընդամենը երկու րոպե քսան վայրկյան: Հիդայաթ Հեյդարովը այս մարտից հետո ստիպված է բավարարվել փոխչեմպիոնի տիտղոսով: Հիշեցնենք, որ մինչ այդ հենց ազերի մարզիկին էր պատկանում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ