ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիգեն Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիգեն Սարգսյանին
09.05.2018 | 02:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՊՆ նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, դա կարվի առանց հետաձգման:


Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները և մեծ պատասխանատվությամբ վերահսկում իրավիճակն առաջնագծում՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ զինված ուժերի արդիակացման ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքին:

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ