Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Թուրքիան կգնի ռուսական С-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքին

Թուրքիան կգնի ռուսական С-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքին
09.05.2018 | 12:31

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան կգնի Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքին:

Դեմիրը շեշտել է, որ իրենք տեղյակ են հնարավոր պատժամիջոցների մասին հաղորդումներից, սակայն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հստակ որոշում են կայացրել, և դա անքակտելի է։
«Սա մանկական խաղ չէ, որպեսզի այսօր մեկ բան ասվի, վաղը՝ մեկ այլ», - հայտարարել է թուրք պաշտոնյան։

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ