Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել են՝ կուսակցության կարևոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում կհեռացնեն խմբակցությունից

Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել են՝ կուսակցության կարևոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում կհեռացնեն խմբակցությունից
23.05.2018 | 11:23

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։ Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնելով ՀՀԿ կանոնադրությունը, Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել է, որ կուսակցության կարևոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում նրան կհեռացնեն խմբակցությունից։ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ։ Բաղդասարյանը ՀՀԿ-ականներին հորդորել է, որ այսուհետ համախմբված ու միասնական գործեն։ Ցոլակյանն ասել է, որ իրեն չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը, ինքն այսուհետ էլ քվեարկելու է խղճի թելադրանքով․ «Ես չեմ փոշմանել, ոչինչ չի փոխվել, ոնց կամ, այդպես էլ մնալու եմ»։


Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն հեռացնի իրեն։ «Ամեն ինչ էլ հնարավոր է»։ Սակայն «առայժմ» չի պատրաստվում վայր դնել մանդատը։ Նա հերյուրանք համարեց տեղեկությունը, թե ՀՀԿ-ն իրենից մեծ գումար է հետ պահանջել՝ իր ընտրվելու վրա ծախսածը:

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ