Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տիգրան Բալայանի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին

Տիգրան Բալայանի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին
05.07.2018 | 22:26

Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացրել է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցը` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
«ՀՀ ոստիկանության ներքին զորքերը, որքան էլ զինված ուժերի բաղկացուցիչ մաս են, ունեն այլ գործառույթներ և իրականացնում են այլ խնդիրներ։ Միաժամանակ նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն ունի անհրաժեշտ մարտունակություն, որ կանխի Արցախի բնակչության նկատմամբ իրականացվելիք ցանկացած արկածախնդրություն»,- նշեց Տ. Բալայանը։


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, որ Արցախում Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի տեղակայումը ռազմական արկածախնդրություն է և կվատթարացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը:

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ