Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ժայռերը, քարանձավը Գորիսին Աստված է տվել, մենք պիտի կարողանանք պահպանել դրանք»

«Ժայռերը, քարանձավը Գորիսին Աստված է տվել, մենք պիտի կարողանանք պահպանել դրանք»
09.07.2018 | 21:43

«Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակում Հին Գորիսում՝ Կյորեսում, տեղի ունեցավ ձեռագործության փառատոն: Ներկայացվեցին բնական թելերով գործած կարպետներ, պայուսակներ, տիկնիկներ, գուլպաներ, բարձեր:

Միջոցառման հյուրերն ականատես եղան, թե ինչպես են գորիսեցի կանայք թել մանում, բուրդ չփխում: Հին Գորիսի քարայրային այս տարածքում «Կյորես» բեմադրությամբ ներկայացան Վաղարշյանի անվան դրամատիկական թատոնի դերասանները: Քարայրում հետաքրքրությամբ ներս ու դուրս էին անում հայաստանյան և արտերկրի զբոսաշրջիկները: Ժայռափոր այդ կացարանները ժամանակին բնակատեղի են եղել գորիսեցիների համար: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց Գորիսի պատկերասրահի տնօրեն, նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ ԺԻՐԱՅՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, որը Հին Գորիսի հնամենի քարանձավը վերածել է արվեստանոցի, ավելի ուշ՝ թանգարանի: Նկարչի հավաքած վեց տասնյակ ցուցանմուշները ցույց են տալիս, թե ինչպես են ապրել այստեղ մարդիկ 100-150 տարի առաջ: Նկարիչը այցելուների ուշադրությունը հրավիրում է քարանձավի պատերից կախված սպիտակ սարդերի վրա, ասում է, որ դրանք սպիտակ են, որովհետև արևի երես չեն տեսել: Հավելում է. «Պետական մոտեցման խնդիր կա, տարածքը պահպանման խնդիր ունի: Ժայռերը, քարանձավը Գորիսին Աստված է տվել, մենք պիտի կարողանանք պահպանել դրանք»:


Մութ, անձեռակերտ քարանձավի պատերից կախված էին նկարչի գունագեղ, լուսավոր աշխատանքները: Գրեթե բոլոր նկարներում Գորիսն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ