Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ռուսական 102-րդ ռազմաբազան ներողություն է խնդրել Փանիկում տեղի ունեցածի համար

Ռուսական 102-րդ ռազմաբազան ներողություն է խնդրել Փանիկում տեղի ունեցածի համար
18.07.2018 | 23:52

Ռուսական 102-րդ ռազմաբազան ներողություն է խնդրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցածի համար` ասել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Նա հանդիպել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչի հետ։ «Իրենք ներկայացնում են, որ այդ ամեն ինչը եղել է ֆորսմաժորային իրավիճակ, իրենք չեն պատրաստվել հենց այդ վայրում իրականացնել, որի համար ներողություն խնդրեցին և վստահեցրին, որ էլ չի կրկնվելու»,- ասաց մարզպետը։

Հարցին, թե ներողությունով հարցը կփակվի՞, Սարուխանյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, ծառայողական քննություն է տարվում, իրենք այդ ամեն ինչն արել են, պատասխան են տալու։ Իրենք միջոցառում են կազմակերպելու, բաց դռների օր են կազմակերպելու, ասացին, որ կհրավիրեն նաև բնակիչներին, որ հանկարծ թշնամական բան չառաջանա։ Ասացին՝ մենք եղբայրական երկրներ ենք, լավ ենք տրամադրված, դա ուղղակի եղել է անփութություն»։

Դիտվել է՝ 2225

Մեկնաբանություններ