Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Գոլանի բարձունքներին հարող շրջանները

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Գոլանի բարձունքներին հարող շրջանները
20.07.2018 | 22:45

Սիրիայի կառավարական բանակը հսկողություն է սահմանել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գոլանի բարձունքներին հարող շրջանների նկատմամբ: Կունեյտրա նահանգի այս հատվածը մի քանի տարի շարունակ սիրիական զինված ընդդիմության հսկողության ներքո էր:

Կառավարական ուժերի` մի քանի օր առաջ սկսված հարձակման արդյունքում ընդդիմադիրները ստիպված էին նահանջել Իսրայելի հետ սահմանամերձ գոտի: «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տվյալներով՝ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը Գոլանի բարձունքների մերձակա շրջանները գրավել են ռուսաստանցի զինվորականների միջնորդական ջանքերի շնորհիվ: Սիրիայում տեղակայված ռուսաստանցի զինվորականները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Գոլանի բարձունքներին հարող շրջանում հրադադար է սահմանվում, իսկ ընդդիմության այն մարտիկները, որոնք չեն ցանկանա վայր դնել զենքերը, կտարհանվեն երկրի հյուսիս:

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ