Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀ պաշտպանության նախարարը փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարը փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարի հետ
22.07.2018 | 23:05

ՊՆ Դավիթ Տոնոյանը Փանիկում փակ հանդիպում է ունեցել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ։ Հանդիպումից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ռուսական կողմը «իրենց սխալը ընդունել են, ներողությունը պաշտոնապես խնդրել են և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված»։


Ի նշան բարեկամության՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքում հուլիսի 22-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով:


Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի հետ նախ ծաղիկներ դրեց փանիկցի զոհված ազատամարտիկների և քառօրյա պատերազմում զոհված զինվորի գերեզմանին:

Դիտվել է՝ 2794

Մեկնաբանություններ