Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թրամփը և նրա աշխատակազմը ավելի ու ավելի են տարբերվում իրենց տեսակետներում

Թրամփը և նրա աշխատակազմը ավելի ու ավելի են տարբերվում իրենց տեսակետներում
24.07.2018 | 13:46

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է նախագահներ Թրամփի ու Պուտինի ևս մեկ հանդիպմանը, իսկ պաշտոնական դեմքերը տարաձայնություններ ունեն Մոսկվայի մտադրությունների գնահատականի հարցում, տարակարծիք են նաև տարբեր հարցերում համագործակցության հնարավորության հարցերում, այդ թվում` Սիրիայի կոնֆլիկտի` գրում են Դիոն Նիսենբաումն ու Մայքլ Գորդոնը The Wall Street Journal-ում:

Թրամփը Սիրիայում Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցության ցանկություն է հայտնել, իսկ գեներալ Ջոզեֆ Վոտելը` ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավարը, այդ թվում` Մերձավոր Արևելքի գործողությունների, հարցազրույցում ասել է. «Ես հետևել եմ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի գործողություններին, դա ինձ ստիպում է մտածել»:

Մինչև Հելսինկիի սամմիթը` «Սիրիան համարվում էր երկու երկրների համագործակցության հնարավոր ոլորտներից մեկը, հատկապես այն ժամանակից, երբ ԱՄՆ-ը դադարեց գաղտնի աջակցել սիրիացի ապստամբներին, որ դիմակայում են Ասադին: Սիրիայում Սպիտակ տան համար գլխավորը այնտեղից իրանական ուժերին դուրս բերելն է: Բայց Հելսինկիիում Իրանի դերի նվազեցման պայմանավորվածության վերաբերյալ որևէ հայտարարություն չեղավ: «Մենք եզակացրինք, որ Ռուսաստանը հազիվ թե ցանկություն կամ հնարավորություն ունի ներգործել Իրանի որոշումների ու ազդեցության վրա,- ասաց ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոուտսը` ելույթ ունենալով անվտանգության հարցերով Ասպենի համաժողովում:- Դա մեծ երկիր է` բազմաթիվ թեժ կետերով: Ռուսաստանը հարկադրված կլիներ ավելի մեծ պատասխանատվություններ ստանձնել ռազմական տեսակետից, նաև` տնտեսական: Մեր կարծիքով` Ռուսաստանը դա չի տենչում»: Ռուսաստանի պաշտոնական դեմքերը հայտարարել են ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու պատրաստակամության մասին` սիրիացի փախստականների տուն վերադարձի հարցով: «Ոչինչ չեմ տեսնում, որ հենց հիմա մենք պետք է անենք ռազմական ոլորտում` ի հավելումն այն ամենի, ինչ անում ենք»` ասել է Վոտելը: «Նրանք աջակցում են վարչակարգին, որ շատ կոշտ հարձակվում է սեփական ժողովրդի վրա,- բացատրեց նա:- Նրանք ակտիվ ջանքեր են ձեռնարկել, որ երաշխավորեն, որ սիրիական վարչակարգը ամբողջական պատասխանատվության չի ենթարկվի քիմիական զենքի կիրառման համար»:

«Նման դեպքերն ինձ մեծ վստահություն չեն ներշնչում, որ ամեն ինչ հրաշալի կլինի պարզապես համակարգման հաջորդ աստիճանին անցնելով: Ես վստահ չեմ,- շարունակել է Վոտելը:-Դա Ռուսաստանն է: Չմոռանանք, որ դա Ռուսաստանն է»: Հելսինկիի հանդիպումից առաջ Ռուսաստանը պահանջել է ԱՄՆ-ից փակել իր ռազմաբազան Սիրիայի հարավում, որտեղ Իրանը միջոց է փնտրում միջանցք բացելու Լիբանանում իր դաշնակիցներին: Պարզ չէ` քննարկել է Թրամփը բազայի փակումը Պուտինի օգնության դիմաց` զսպելու Իրանի ազդեցությունը Սիրիայում: Բայց գեներալ Վոտելը դեմ է բազայի փակմանը, որ հայտնի է Ալ Թանֆ անունով և օգտագործվում է ԻՊ-ի դեմ կռվող սիրիացիներին նախապատրաստելու համար: Եվս մեկ անկանխատեսելի գործոն կա, որ կարող է բարդացնել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները` ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումը:
Դիոն ՆԻՍԵՆԲԱՈՒՄ, Մայքլ ԳՈՐԴՈՆ, The Wall Street Journal


Հ.Գ. Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաշալի հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և բողոքել է, որ ամերիկյան լիբերալ ԶԼՄ-ները նվազեցնում են դրա նշանակությունը։ «Ես հրաշալի հանդիպում անցկացրի Պուտինի հետ, բայց կեղծ լրատվամիջոցները ամեն ջանք գործադրեցին, որ արժեզրկեն։ Շատ վատ է մեր երկրի համար»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։ Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը լավ գաղափար է համարում աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Սպիտակ տուն՝ տեղեկացնում է CNN-ը: Ռուդի խոսքով՝ երկու նախագահների կարծիքների փոխանակումը և ազնիվ երկխոսությունը պարտադիր է: Նա նաև նշել է, որ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը աշխարհի կարևորագույն խաղացողներից է:
«Նախագահ Պուտինը արդեն եղել է Սպիտակ Տանը: Երբ ես աշխատում էի Սպիտակ տանը Ջորջ Բուշի ժամանակ, նա այցելեց Բուշի տունը Տեխասում: Նրանք միասին ձկնորսություն են արել: Ինձ համար այդ ամենում տարօրինակ ոչինչ չկա»:
Պատկերացնու՞մ եք` մինչև սեպտեմբեր ինչքան իրարամերժ տեսակետներ են հնչելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ